May 1

Արագածոտնի մարզի տեսարժամ վայրեր

Արագածոտնի մարզի ամրոցները և բերդերը

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

Ամբերդի ամրոց

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։

Կոշի Աղջկա ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս, բլրի գագաթին է գտնվում Կոշի բերդ, որը թվագրվում է որպես 13-րդ դարի կառույց:

February 9

Արա Գեղեցիկ և Շամիրա

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիրակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար։ Շամիրամը նրանց ասում է ,որ հրամյել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։Երբ դիրակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարությւոն են տվել նրան։

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է հայ ժաողովրդի խռովքը։

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը
  • Աշխատանքը հրապարակիր բլոգում
March 2

Ալեքսանդր Թամանյան և Երևան

Ալեքսանդր Թամանյանի մասին | Ռոզա Խաչատրյանի բլոգ

Հայ ճարտարապետ , ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Հովհանն եսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ`   Կրասնոդար): Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում:
1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906թ.):
Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո):
1914թ. Թամանյանն ընտրվել է որպես Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.`   ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1921թ.՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ. հրավիրվել է Հայաստան:
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը:
Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ`   Ազգային) գրադարանի շենքերը և այլն:
Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով: Թատրոնի շենքը երկդահլիճ է`   մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման`   դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ: