Posted in հայոց լեզու 8

Ֆուտբոլային վիկտորինա

Ո՞րն է թիմում խաղացողների նվազագույն և առավելագույն թիվը:

  1. 7/10.
  2. 6/10.
  3. 6/11.
  4. 7/11

Ի՞նչը պարտադիր չէ, որ հագնի խաղացողը խաղադաշտ դուրս գալու համար:

  • Գեյտերներ
  • Վերնաշապիկ
  • Վահանիկներ
  • Ծնկների բարձիկներ

Ի՞նչ է անում այն ​​թիմը, որը հաղթում է վիճակի նետումը նախքան խաղը սկսելը:

  • Ոտքով հարվածում է գնդակին.
  • Ընտրում է, թե որ դարպասին է հարձակվելու

Ե՞րբ են թիմերը փոխանակվում դաշտի կեսերով:

  • Նրանք փոխանակվելու իրավունք չունեն
  • Երբ փոխարինվում են 3-ից ավելի խաղացողներ
  • Երբ գալիս է երկրորդ խաղակեսը
  • Երբ հաշիվը հավասարվում է

Որքա՞ն է տևում մեկ խաղակեսը:

  • 45 րոպե
  • 50 րոպե
  • 55 րոպե
  • 40 րոպե

Ե՞րբ է գնդակը խաղից դուրս:

  • Գոլը խփելուց հետո առաջին 10 վայրկյանում
  • Երբ մրցավարը դադարեցնում է խաղը.
  • Երբ գնդակն ամբողջությամբ հատում է դարպասի գիծը կամ կողային գիծը գետնին կամ օդում
  • Երբ գնդակը դիպչում է հանդիպման որևէ պաշտոնյայի

Պենալը՝ տուգանային հարված է․․

  • 13 մետրից.
  • 12 մետրից.
  • 10 մետրից.
  • 11 մետրից

Կարո՞ղ է խաղացողը փոխվել դարպասապահի հետ:

  • Այո, ցանկացած խաղացող.
  • Այո, բայց միայն որոշակի խաղացող
  • Ոչ, դա արգելված է

Ի դեպ, ո՞ր դարում են առաջին անգամ ներդրվել ֆուտբոլի կանոնները։

  • XI
  • XX
  • XIX
  • VIII

Որքա՞ն է խաղի ընթացքում խաղացողների ընդմիջման առավելագույն տևողությունը:

  • 15 րոպե.
  • 30 րոպե.
  • 10 րոպե.
  • 20 րոպե

Նշվածներից ո՞րը չեն անում մրցավարների օգնականները:

  • 11 մետրանոց հարվածի ժամանակ ազդանշան են տալիս, թե արդյոք դարպասապահը հեռացել է դարպասի գծից հարվածից առաջ և արդյոք գնդակը հատել է դարպասի գիծը։
  • Ազդանշան են տալիս, երբ գնդակը դուրս է գալիս սահմաններից:
  • Ազդանշան են տալիս, երբ խաղացողին փոխարինում են խնդրում
  • Վարում են խաղի ժամանակացույցը

Continue reading “Ֆուտբոլային վիկտորինա”

Posted in հայոց լեզու 8

Ճամբարային ուրախ հայոց լեզու

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

Աղ։


2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից  հորթը  թրջվեց»:


3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:


4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղա իրեն ասա թաս տարա գոմ։


5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:


6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:


7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

Պատանի։


8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

Ծիրան։


9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ։


10. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Մատանի, գնդիկ, տնօրեն, լախտ, վառարան, լյարդ, վերք։

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը:

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: քաղաք

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, ու, ր, յ, ե:

Posted in հայոց լեզու 8

Հաշվետու-պատում՝ ավարտում եմ 8-րդ դասարանը

364. Քո դպրոցական ութ տարիների մասին պատմի՛ր` ուշադրություն դարձնելով տրված հարցերին:

Ի՞նչ վերաբերմունք ունեիր դպրոցի նկատմամբ մինչև սովորող դառնալդ և ի՞նչ վերաբերմունք ունես հիմա:

Որո՞նք են դպրոցական կյանքի առավելություններն  ու թերությունները:
Որո՞նք են  այս ուստարվա քո ձեռքբերումներն ու թերացումները։:
Սովորողի ո՞ր պարտականություններն ես հաճույքով կատարել և որո՞նք ես հաճախ շրջանցել:

Ինչպիսի՞ սովորող ես եղել` ա) ըստ ուսուցիչներիդ, բ) ըստ ծնողներիդ, գ) ըստ քեզ:

Մինչ դպրոց գնալը դպրոցը ինձ թվում էր հետաքրքիր վայր։ Ես ուրախությամբ էի սպասում առաջին դասիս։ Հիմա դպրոցը ինձ համար ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև ընկերների, հիշողությունների և փորձի մի կարևոր մաս։

Դպրոցի առավելությունն այն է, որ այստեղ մենք սովորում ենք, զարգանում և նոր ընկերներ ձեռք բերում։ Սակայն երբեմն շատ տնային աշխատանքներն ու ստուգումները հոգնեցնող են լինում։

Այս ուսումնական տարում ես ունեցել եմ հաջողություններ և որոշ թերացումներ։ Փորձել եմ լավ սովորել ու պատասխանատու լինել, բայց երբեմն ծուլացել եմ կամ ուշ կատարել առաջադրանքները։

Ամենից հաճույքով կատարել եմ անգլերենի աշխատանքները և ակտիվ մասնակցել դասերին, իսկ երբեմն շրջանցել եմ երկար ու դժվար տնայինները։

Ըստ ուսուցիչներիս՝ ես կարող եմ լինել ակտիվ և աշխատասեր սովորող։ Ծնողներս կարծում են, որ ես ունակ եմ ավելի մեծ հաջողությունների։ Իսկ ես կարծում եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու և զարգանալու

Posted in Ուսումնական նյութեր, երկրաչափություն 8

Շրջանագծի հավասարումը

Դուրս բերենք տրված կենտրոնով և տրված շառավղով շրջանագծի հավասարումը:

1. Շրջանագծի բոլոր կետերը գտնվում են միևնույն կետից (կենտրոն) միևնույն հեռավորության վրա (շառավիղ):

2. Մենք ունենք երկու կետերի միջև հեռավորության հաշվման բանաձևը՝

Բարձրացնելով քառակուսի, ստանում ենք՝

Դիցուք շրջանագծի կենտրոնը C(x0; y0) կետն է, իսկ շառավիղը՝ R-ն է:

Շրջանագծի ցանկացած P(x; y) կետ գտնվում է C կենտրոնից R հեռավորության վրա:

Հետևաբար, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝

(x − x0)+ (y − y0)= R2

Սա հենց C կենտրոնով և R շառավղով շրջանագծի հավասարումն է:

Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների (0;0) սկզբնակետն է, ապա հավասարումը ստանում է հետևյալ տեսքը՝ x2 + y= R2 ։

Առաջադրանքներ․

1)Oxy հարթության վրա շրջանագիծը տրված է հետևյալ հավասարումով. Ինչի՞ են հավասար շրջանագծի կենտրոնի կոորդինատները և շառավիղը:

ա) x2 + y2 = 36,
կենտրոնը՝ (0, 0)
շառավիղը՝ 6

բ) (x — 3)2 + (y — 5)2 = 25
կենտրոնը՝ (3, 5)
շառավիղը՝ 5

2)Գրե՛ք 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է:

x2+y2=49

3)A(2; 3), B(3; 4), C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որոնք են գտնվում x2 + y2 = 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա:

A(2;3)
22+32=4+9=13 (չի գտնվում)

B(3;4)
32+42=9+16=25 (գտնվում է)

C(5; 0)
52+02=25 (գտնվում է)

D(-4;5)
-42+52=16+25=41 (չի գտնվում)

E(-3; 4)
-32+42=9+16=25 (գտնվում է)

Շրջանագծի վրա գտնվում են B(3;4), C(5;0), E(-3;4)

4)Շրջանագիծը տրված է (x + 4)2 + (y — 3)2 = 2,56 հավասարումով: Նշե՛ք, թե (-4, 4), (-2, 1), (-2, 3), (-5, 4) կետերից որոնք են ընկած`

ա) շրջանագծի վրա,

1<2,56 (մտնում է)

բ) տրված շրջանագծով եզերված շրջանի ներսում,

8>2,56 (չի մտնում)

գ) տրված շրջանագծով եզերված շրջանից դուրս:

4>2,56 (չի մտնում)

5)Գրե՛ք r շառավիղով և O կենտրոնով շրջանագծի հավասարումը, եթե`

ա) r = 1 O(0, -7),

x2+(y+7)2=1

բ) r = 5 O(1, -2)

(x-1)2+(y+2)2=25

գ) r = 0,5 O(-3, -7)

(x+3)2+(y+7)2=0,25

Posted in հանրաշիվ 8

Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ

1)Լուծեք հավասարումը․

1) x+1=3
x+1=9
x=9-1
x=8

2) -4x2-16=2
-4x2-16=4
լուծում չունի

3) 3x-1=1,2
3x-1=1,44
3x=2,44
x=2,44/3

4) 3x-1=2
3x-1=4
3x=5
x=5/3

5) 5+2x=3
5+2x=9
2x=4
x=2

6) 3x+7=4
3x+7=16
3x=9
x=3

7) x2+19=10
x2+19=100
x2=81
x=+-1

8) 61-x2=5
61-x2=25
36=x2
x=+-6

9) 6x-4=1
6x-4=1
6x=5
x=5/6

2)Լուծեք հավասարումը․

1) √3x-1=√x-5
լուծում չկա

2) √x2-3x=x+3
x2-3x=(x+3)2
x2-3x=x+9
-9x=9
x=-1

3) √x-2=√2-x
x=2

4) √x-2 = √8-x
x-2=8-x
2x=10
x=5

5) √2x-1 = √8-x
2x-1=8-x
3x=9
x=3

6) √5x-1 = √3x+19
5x-1=3x+19
2x=20
x=10

7) √6+x+1=0
√x+7=0
x+7=0
x=-7

Posted in հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ։ Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով։ Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում։ Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից։

Կուսական անտառի լիանաների հյուսվածքի խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը։ Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին։ Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը։ Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերով։ Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևէ չտեսնված աշխարհ։ Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածություններով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների։ Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել այն։

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել։

Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:

1) արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
2) գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
3) զարմիկ, դադար, գալար, հովար
4) հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:

1) ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
2) մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
3) աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
4) հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:

1) նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
2) տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
3) հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
4) փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:

1) հանրահավաք, վեհաշուք, ոսկեգույն, լռակյաց
2) հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
3) նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
4) վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար

Posted in աշխարագրություն 8

Չինաստան

1. Գնահատե’լ Չինաստանի աշխարհագրական դիրքը։

Չինաստանը գտնվում է Արևելյան Ասիայում՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին։ Նրա դիրքը համարվում է շատ նպաստավոր, քանի որ՝ ունի երկար ծովափնյա գիծ, սահմանակից է շատ երկրներին, ունի տարբեր բնական գոտիներ՝ լեռներ, հարթավայրեր, անապատներ։ Այս ամենը նպաստում է տնտեսության զարգացմանը։

2. Ի՞նչ օգտակար հանածոներ ով է հարուստ Չինաստանը։

Ածուխ, երկաթի հանքաքար, նավթ և բնական գազ, ոսկի, պղինձ, կապար, ցինկ, ռազմական և տեխնոլոգիական արդյունաբերության համար կարևոր մետաղներ։

3. Որո՞նք են Չինաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերը։

մեքենաշինություն և ավտոարտադրություն, էլեկտրոնիկա և բարձր, տեխնոլոգիաներ, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, տեքստիլ և թեթև արդյունաբերություն:

4. Ո՞ր արտադրատեսակների գծով է Չինաստանն աշխարհում գրավում առաջատար տեղ։

Չինաստանը աշխարհում առաջին տեղերից է զբաղեցնում՝հեռախոսների և էլեկտրոնիկայի արտադրությամբ, հագուստի և կոշիկի արտադրությամբ, խաղալիքների արտադրությամբ, պողպատի և մետաղների արտադրությամբ և կենցաղային տեխնիկայով։

5. Տրանսպրտի ո՞ր տեսակներն են առավել զարգացած Չւնաստանում։

Երկաթուղային տրանսպորտ, ավտոմոբիլային տրանսպորտ, ծովային տրանսպորտ:

Posted in աշխարագրություն 8

Ճապոնիա

Տարածքը՝ 372,5 հազկմ2
Բնակչությունը՝ 122 մլն 600 հազ. (2024թ.)
Մայրաքաղաքը՝ Տոկիո

Պետական կարգը՝ սահմանադրական միապետություն
Ճապոնիան ժամանակակից աշխարհի առավել զարգացած ու հզոր երկրներից է:
Մյուս երկրներից նկատելիորեն տարբերվում է իր ուրույն աշխարհագրական դիրքով,
պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացման ուղիով և բնութագրական այլ
գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրը դեռևս միջնադարից անվանել են «Նիհոն» կամ «Նիպպոն» ։ Ճապոնիա բառն ունի չինական ծագում և նշանակում է «ծագող արևի երկիր
(արևը խորհրդանշված է երկրի դրոշի վրա):
Աշխարհագրական դիրքը: Ճապոնիան ծովային պետություն է: Երկրի տարածքի մեծ մասը կազմում են Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու համեմատաբար խոշոր, իսկ փոքր մասը՝ Ռյուկյու, Օկինավա և այլ մանր կղզիներն ու կղզեխմբերը: Կղզիները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ: Դրանք ողողվում են անմիջապես Խաղաղ օվկիանոսի կամ դրա մասերի՝ Ճապոնական, Օխոտի և Արևելաչինական ծովերի ջրերով: Եվրասիա մայրցամաքից՝ Կորեական թերակղզուց Ճապոնիան բաժանված է
Կորեական լայն նեղուցով, Սախալին կղզուց՝ Լապերուզի նեղուցով: Հնուց մինչև XIX դարի կեսերը Ճապոնիայի ինքնամեկուսացվածությունը պայմանավորված էր գլխավորապես երկրի վերոգրյալ աշխարհագրական դիրքով: Արգելված էին օտարերկրացիների մուտքը Ճապոնիա և ճապոնացիների ելքը դեպի արտասահման: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիան դարձավ պարտված երկիր: Հետպատերազմյան ժամանակաշրջանում երկիրն իրականացրեց տնտեսական մեծ վերելք, լայնորեն միջազգայնացրեց իր տնտեսությունը և հասարակական կյանքը:
Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական պետություններից շատերին:
Բնական պայմանները և ռեսուրսները:
Երկրի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Ժամանակակից հզոր Ճապոնիայում, լեռներում կառուցված տրանսպորտային թունելների, կամուրջների և օդանավակայանների շնորհիվ, հաղթահարվել են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները: Սակայն շարունակում է անլուծելի մնալ երկրաշարժավտանգության հիմնախնդիրը: Աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում գտնվող Ճապոնիայում հաճախ են տեղի ունենում ուժեղ և նույնիսկ կործանարար երկրաշարժեր: Տնտեսությանը մեծ վնաս են հասցնում նաև երկրաշարժի հետևանքով առաջացող ցունամիի ալիքները:
Ճապոնիայի ամենաբարձր կետը Ֆուձիյամա գործող հրաբուխն է (3776 մ), որը ճապոնացիների համար սրբազան լեռ է, ինչպես Արարատը հայերի համար: Հարթավայրերը սակավաթիվ են: Համեմատաբար խոշորը Կանտո (Տոկիոյի) հարթավայրն է: Ճապոնիայի տարածքում կան բազմաթիվ օգտակար հանածոների (երկաթ, մանգան,
տիտան, ուրան) հանքավայրեր, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Համեմատաբար
նշանակալի են պղնձի և ցինկի պաշարները: Զգալի են նաև քարածխի, ծծմբի, կաոլինի
(ճենապակու հումքի) պաշարները:
Կլիման երկրի տարածքի մեծ մասում նպաստավոր է գյուղատնտեսության համար:
Այն գերազանցապես մուսսոնային է: Խոնավ կլիմայի պատճառով երկրի ջրագրական
ցանցը խիտ է, սակայն գետերը, տարածքի փոքրության պատճառով, բնականաբար
կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով: Համեմատաբար խոշոր գետերը գտնվում են Հոնսյու կղզում: Տեղումների տարեկան բավարար քանակի շնորհիվ երկրի գերակշիռ մասում հողագործությունն անջրդի է: Երկրի տարածքի 2/3-ն անտառածածկ է: Անտառներն առավելապես ունեն ռեկրեացիոն նշանակություն։
Բնակչությունը Ճապոնական ազգի ու լեզվի ձևավորման վերաբերյալ գիտական կարծիքները միանշանակ ստույգ չեն: Ազգագրագետների կարծիքով՝ ճապոնական ազգի ձևավորման գործընթացն սկսվել է Ք. ա. I հազարամյակի կեսերին երկրի կղզիներում Կորեական թերակղզուց մի շարք ցեղերի վերաբնակեցումով: Այդ ցեղերի մարդիկ միախառնվել են կղզիներում ավելի վաղ հայտնված այնի ցեղի մարդկանց հետ:
Ճապոնիայի բնակչությունը ներկայումս աշխարհում առանձնանում է իր մեծ թվով՝ 124,5 մլն (2021թ.): Աշխարհի երկրների շարքում Ճապոնիան այդ ցուցանիշով 10-րդն է:
Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է նաև մեկ այլ հատկանիշով՝ ինքնամեկուսացված գոյատևման պայմաններում ազգային բարձր միատարրությամբ: Ճապոնացիները կազմում են երկրի բոլոր բնակիչների 99%-ը: Մյուս ազգերից են այնիները, չինացիները, կորեացիները: Երկրում տնտեսական ավելի բարձր աճ ապահովելու նպատակով Ճապոնիան XX դարի երկրորդ կեսից սկսեց իրականացնել բնակչության ծնելիության նվազեցմանն ուղղորդված ժողովրդագրական քաղաքականություն (այս առումով Ճապոնիան աշխարհի զարգացած երկրների շարքում միակն է): Բնակչության թվի աճին խանգարող գործոն է եղել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին Ճապոնիայի մասնակցության հետևանքով կրած մարդկային կորուստը, որը գնահատվում է ավելի քան 2 մլն: Այդ իրադարձության, ինչպես նաև սոցիալտնտեսական քաղաքականության հաջող իրականացման հետևանքով Ճապոնիայի բնակչության բնական աճի ցուցանիշը կտրուկ նվազել է: Այժմ՝ 2020-ական թվականներին
այն արդեն կազմում է –0,4–ից –0,5%, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի երկրի
բնակչության թիվը կրճատվում է 500–600 հազար մարդով: Ներկայումս Ճապոնիայի բնակչության թիվն արդեն ոչ թե նախկին 127 մլն մակարդակի վրա է, այլ իջել է 124,5 մլն մակարդակի: Բնակչության մահացության էական կրճատմամբ, ինչպես սպասելի էր, երկարել է բնակչության կյանքի սպասվող միջին տևողությունը՝ հասնելով աշխարհում ամենաբարձր ցուցանիշի (84 տարի): Ճապոնական ազգի մյուս բնութագրական գիծը, չինացիների նման, կրոնի նկատմամբ ցուցաբերվող թույլ հետաքրքրությունն է: Բնակիչների միայն 30%-ն է իրեն համարում հավատացյալ, ընդ որում, դրանցից մոտ 84%-ը դավանում է սինտոիզմ, իսկ ավելի քան 71%-ը՝ բուդդիզմ: Ճապոնիայի բնակչությունը բնութագրվում է նաև երկրի մարդկանց անհավասարաչափ տեղաբաշխումով: Քանի որ երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են բարձր լեռները, ապա բնակչությունը տեղաբաշխված է հիմնականում ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության ցածրադիր՝ առավելապես ծովափնյա գոտում, ինչպես նաև Կանտոյի կամ Տոկիոյի (Հոնսյու կղզի) ու Իսիկարիի (Հոկայդո կղզի) հովիտներում:Երկրի տարածքի մոտ 3%-ը կազմող տարածքում կենտրոնացած է ամբողջ բնակչության շուրջ 60%-ը: Լեռնային շրջանները նոսր են բնակեցված: Այդտեղ կա ավելի քան 8 մլն լքված տուն: Ճապոնիայի բնակչության բնորոշ մյուս բնութագիրը երկրի բարձր քաղաքայնացվածությունն է: Քաղաքներում է բնակվում այս երկրի բնակիչների 91,9%-ը: Քաղաքների մեծ մասը հիմնադրված է ցածրադիր հարթավայրերում, հատկապես ծովափնյա գոտում: Երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի խոշորագույն քաղաքը Տոկիոն է՝ ավելի քան 39 մլն բնակչությամբ: Տոկիո մեգապոլիսի շրջակայքում ձևավորվել է շատ քաղաքների խոշոր կուտակում՝ մեգալոպոլիս, որն անվանվում է Տոկայդո (կամ Տոկիո-տո): Խոշորագույն քաղաքներ են նաև Օսական, Յոկոհաման, Նագոյան, Կիոտոն, Կիտակյուսուն և Սապպորոն:Եվ վերջապես, Ճապոնիայի բնակչության կարևոր բնութագիր է դրա տեղաբաշխման բարձր խտությունը: Միջին թվաբանական խտությունը, որն ինքնին շատ բարձր է՝ 333 մարդ/կմ2 , իրականում ավելի բարձր է: Ծովափնյա գոտու որոշ մասերում հասնում է ռեկորդային մեծության՝ 700 մարդ/կմ2 ։ Դա շատ մեծ խնդիրներ է առաջացնում կառուցապատման, տրանսպորտի, մթնոլորտային օդի մաքրության պահպանության, աղմուկի դեմ պայքարի և այլ խնդիրների կազմակերպված լուծման համար:

Պատասխանել հարցերին

1. Որո՞նք են Ճապոնիայի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

Ճապոնիա գտնվում է Արևելյան Ասիայում Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։
Այն կղզային պետություն է։ Գլխավոր կղզիներն են Հոնսյու, Հոկկայդո, Կյուսյու, Սիկոկու։ Գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում հաճախ պատահում են երկրաշարժեր և հրաբուխներ։


2. Բնական ո՞ր ռեսուրսներով է հարուստ Ճապոնիան:

Ճապոնիան աղքատ է բնական ռեսուրսներով։ Ունի քիչ նավթ, գազ, մետաղներ։ Ունի ձկնային մեծ պաշարներ, զարգացած է էներգիայի ներմուծումը և տեխնոլոգիաները։


3. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի կլիման:

Կլիման հիմնականում մուսոնային է, հյուսիսում սառը ձյունառատ ձմեռ, հարավում տաք և խոնավ, ամռանը անձրևներ, երբեմն թայֆուններ։


4. Ինչպիսի՞ պետական կարգ և կառուցվածք ունի Ճապոնիան:

Ճապոնիան սահմանադրական միապետություն է։


5. Ինչպիսի՞ նշանավաոր վայրեր կան Ճապոնիայի այցելելու համար։

Ֆուձի լեռ
Տոկիո
Կիոտոյի տաճարներ
Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիր


6. Նկարագրել Ճապոնիայի բնակչությունը:

Մոտ 125 միլիոն մարդ է ապրում, շատ խիտ է բնակեցված, ազգությամբ հիմնականում ճապոնացիներ, այստեղ ապրողները հիմնականում երկար կյանք ունեցող ժողովուրդ է։


7. Գրի՛ր մի քանի հետաքրքիր փաստ ճապոնիայի մասին

Ճապոնիայում ձախ կողմով են մեքենաները վարում
Շատ զարգացած տեխնոլոգիաներ ունի
Կան «արագ գնացքներ»
Երկրաշարժերը հաճախակի են
Մշակույթում կարևոր են հարգանքն ու կարգապահությունը

Posted in Հասարակագիտություն 8

Նախագիծ «Երիտասարդների դերը հասարակությունում»

Աննա Բարսեղյան

I. Ներածություն

Երիտասարդները հասարակության ամենաակտիվ և ամենակարևոր խումբն են։ Նրանք են երկրի ապագան, քանի որ հենց նրանց ձեռքում է լինելու պետության զարգացումը, տնտեսությունը, մշակույթը և հասարակական կյանքը։
Երիտասարդությունը կյանքի այն փուլն է, երբ մարդը ձևավորում է իր մտածելակերպը, արժեքները և նպատակները։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ երիտասարդները լինեն կրթված, ակտիվ և պատասխանատու։
Այս նախագծում կքննարկենք, թե ինչ դեր ունեն երիտասարդները հասարակությունում, ինչ խնդիրների են բախվում և ինչպես կարող են ազդել երկրի զարգացման վրա։

Նարե Հարությունյան

II. Երիտասարդների դերը հասարակությունում

Երիտասարդները հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժերից են։ Նրանք կարող են ազդել տարբեր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տեխնոլոգիա և հասարակական կյանք։
Երիտասարդների հիմնական դերերն են՝
Կրթվել և զարգանալ՝ ստանալ գիտելիքներ և պատրաստվել ապագային
Նոր գաղափարներ բերել՝ մտածել ստեղծագործաբար և առաջարկել նոր լուծումներ
Մասնակցել հասարակական կյանքին՝ դպրոցական, համայնքային կամ կամավորական ծրագրերին
Տարածել արժեքներ՝ ընկերության, արդարության և համագործակցության գաղափարներ
Այսպիսով, երիտասարդները ոչ միայն սովորողներ են, այլ նաև ակտիվ մասնակիցներ հասարակական գործընթացներում։

Էլեն Գասպարյան

III. Երիտասարդների խնդիրներն ու մարտահրավերները

Չնայած իրենց մեծ դերին, երիտասարդները հաճախ բախվում են տարբեր խնդիրների։
Հիմնական խնդիրներն են՝
Կրթական դժվարություններ՝ երբեմն որակյալ կրթություն ստանալու խնդիրներ
Աշխատանքի խնդիրներ՝ փորձի պակասի պատճառով դժվար է աշխատանք գտնել
Սոցիալական ճնշում՝ շրջապատի կարծիքների ազդեցությունը
Սոցիալական ցանցերի ազդեցություն՝ երբեմն ժամանակի վատ օգտագործում կամ սխալ տեղեկությունների տարածում
Այս խնդիրները կարող են խոչընդոտել երիտասարդների զարգացմանը, սակայն ճիշտ աջակցությամբ դրանք հնարավոր է հաղթահարել։

Եվա Հակոբյան

IV. Երիտասարդների ազդեցությունը և եզրակացություն

Երիտասարդները կարող են մեծ ազդեցություն ունենալ հասարակության վրա, եթե լինեն ակտիվ և նպատակասլաց։ Նրանք կարող են՝
Մասնակցել կամավորական աշխատանքներին
Պաշտպանել շրջակա միջավայրը
Նորարար գաղափարներ առաջարկել
Դառնալ լավ օրինակ իրենց շրջապատի համար
Այսօր շատ երիտասարդներ արդեն ներգրավված են տարբեր ծրագրերում և փորձում են փոխել իրենց համայնքը դեպի լավը։
Երիտասարդները հասարակության կարևոր հիմքն են։ Նրանց ակտիվությունը, կրթվածությունը և պատասխանատվությունը կարող են ապահովել երկրի զարգացումը։ Եթե յուրաքանչյուր երիտասարդ հավատա իր ուժերին և փորձի օգտակար լինել, ապա հասարակությունը կդառնա ավելի զարգացած և ուժեղ։

 

  • Ինչպե՞ս կարող են երիտասարդներն իրենց թարմ գաղափարներով և էներգիայով նպաստել հասարակության մեջ առկա հին խնդիրների լուծմանը:

  • Արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի տիրապետումը երիտասարդներին տալիս է ավելի մեծ լծակներ՝ հանրային կարծիք ձևավորելու հարցում:

  • Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս երիտասարդներին լիարժեք ներգրավված լինել երկրի կառավարման կամ որոշումների կայացման գործընթացներում:

Posted in Հասարակագիտություն 8

Թրաֆիքինգ

Հարցեր

1. Ինչ է թրաֆիքինգ

Թրաֆիքինգը մարդու ապօրինի շահագործումն ու հավաքագրում է։ Սա լուրջ հանցագործություն է։

2. Թրաֆիքինգի իրականացման եղանակները

Թրաֆիքինգը կարող է իրականացնվել մարդու խաբեությամբ, սեռական բռնությամբ, աշխատանքի շահագործմամբ, մուրացկանությամբ։

3. Թրաֆիքինգի իրականացման նպատակները

Մադրու թրաֆիքինգի իրականացման նպատակները հետևյալն են մարդուն ներգրավվել հանցագործության մեջ, օրգանների ապօրինի վաճառքով, սեռական շահագործմամբ, աշխատանքի շահագործմամբ։