May 7

Տեքստային աշխատանք

Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք ենտեքստին համապատասխանումԸնտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Տները կառուցված էին երկաթից:

Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Ծառերը, թփերն ու ծաղիկները կլոր էին:

Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Կենդանիներն շատ մեծ էին:

Ինչպիսի՞ քաղաք էր: Շատ տարօրինակ քաղաք էր:

Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Այնտեղի վատ ուտելիքից:

Մարդիկ ի՞նչ տեսք ունեին: Այնտեղ մարդկանց դեմքերը ծուռ էին:

Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Նրանք ամբողջ օրը քար էին ջարդում:


Posted May 7, 2024 by Եվա Հակոբյան in category մայրենի լեզու 6-րդ, մայրենի լեզու 6-րդ դասարան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*