Տնային առաջադրանք 22․02․2023
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար։
Գրի՛ր վարժությունները։
102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ՝ լեռն — լեռնցի:
Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:
երևանցի, քաղաքացի, վանեցի, մշեցի, աշտարակցի, արտաշատցի, դվինցի, կարսեցի, գյումրեցի, լոռեցի, ամերիկացի, նյու-յորքցի, լոնդոնցի, սարեցի, գյուղացի:
116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:
Վիպագիր, մեծագլուխ, սրընթաց, երկերեսանի, զբոսայգի, սրամիտ, հեռուստացույց, պահարան, հայաստանցի:
Վիպագիր-վեպ գրող, մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող, սրընթաց-արագ ընթացող, երկերեսանի-երկու երեսանի, զբոսայգի-զբոսնելու այգի, սրամիտ-սուր միտք ունեցող, հեռուստացույց-հեռուստահաղորդումներն ընդունող և վերարտադրող տեխնիկա, պահարան-պահելու տեղ, հայաստանցի-Հայաստանում ապրող:
129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
Տիգրանը վայրէջք կատարեց սարից։ Մանրէաբանը ուսումնասիրում է իր ձեռքի մանրէները։ Մարիան խանութում տեսել է ամենաէժան հյութը։ Կարենի տան էլեկտրաէներգիան չեր միանում։ Հնէաբանը փնտրում էր ամենաթանկ քարը։ Արամը աշխատում էր կինոթատրոնում որպես կինոէկրանի կառավարող։ Գոհարը սովորում էր նոր երգի ելևէջները։ 130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
Արևիկը իրեն շատ վատ զգաց և իր մայրիկը կանչեց շտապօգնություն։ Երեխաների նկարները նմանօրինակ էին։ Թռչյունները մեղմօրոր երգում էին։ Գարիկի դպրոցի տնօրենը շատ է սիրում ծաղիկներ։ Աննա իր վարդերը դրել էր բացօթյա պատշգամբին։ Արտակը կրկնօրինակում էր իր ընկերոջը։ Ծառից թափվում էինօսկեզօծ տերևներ
132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):
Նուրբ, սրբել, դարփին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:
133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դիմի՛ր ուղղագրական բառարանին):
Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ: