March 21

Ուղղանկյան մակերեսը

Ուղղանկյան մակերեսը

Մենք արդեն գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերի երկարությունները բնական թվեր են:

 

 

Պարզվում է, որ այս բանաձևը ճիշտ է նաև այն դեպքում, երբ ուղղանկյան կողմերի երկարությունները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին:

 

Խնդիրներ

 

1.

 

Տրված է 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյունը: Ընտրիր 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսի հաշվման բանաձևը:

  • 𝐴𝐶⋅𝐵𝐷
  • 𝐶𝐷⋅𝐴𝐵
  • 𝐷𝐴⋅𝐴𝐵

 

  1. Քառակուսու կողմը 1/17սմ է: Որոշիր քառակուսու մակերեսը:

3.

 

𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մեջ 𝐸𝐹 = 3/4 սմ, 𝐻𝐸 = 1/4 սմ:3/4.1/4=3/16

Հաշվիր 𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մակերեսը:

  1. Տրված չափման միավորներից ո՞րն է մակերեսի չափման միավորը:

 

Ընտրիր ճիշտ տարբերակը:

 

  • սմ^2
  • կմ^3
  • կմ^4
  • կմ

5.

  

Ուղղանկյան մի կողմը  8/31 սմ է, իսկ մյուսը՝ 4 անգամ փոքր է:

Հաշվիր ուղղանկյան մակերեսը:C=8/31.2/31=16/961

 

  1. Տրված է ուղղանկյուն:

Հնարավո՞ր է, որ նրա կողմերն ունենան հետևյալ երկարությունները:

1) 4 սմ, 9 սմ, 9 սմ, 11 սմ:

  • ոչ
  • այո

 

2) 1/54 սմ, 5/16 սմ, 1/54 սմ, 5/16սմ:

  • ոչ
  • այո

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը

Մեզ արդեն ծանոթ է այնպիսի երկրաչափական պատկեր, ինչպիսին է ուղղանկյունանիստը:

 

 

 

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:

 

Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

 

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

 

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝ 𝑆լրիվ = 𝑆կողմն+2⋅𝑆հիմք

 

Վերևի նկարից երևում է, որ (հանդիպակաց նիստերը հավասար են)

 

𝑆կողմն=2𝑎𝑐+2𝑏𝑐

 

𝑆հիմք=𝑎𝑏

 

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

 

𝑆լրիվ=2⋅(𝑎𝑏+𝑎𝑐+𝑏𝑐), որտեղ 𝑎-ն, 𝑏-ն և 𝑐-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

 

Այս բանաձևը ճիշտ է ցանկացած ուղղանկյունանիստի համար, որի 𝑎, 𝑏, 𝑐 չափումները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: 

Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (𝑎=𝑏=𝑐)

 

 

Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը էապես պարզ տեսք ունի:

Փորձիր ինքնուրույն դուրս բերել այդ բանաձևը:

 

Խնդիրներ

 

1.

 

1) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի կողմնային նիստը:

  •  𝑉𝑈𝑇𝑃
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝐺𝐹𝑈𝑉

 

2) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի հիմքը:

  • 𝐿𝑁𝐷𝐵
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝑉𝑈𝑇𝑃

2.

 

 

Նշիր տրված ուղղանկյունանիստին վերաբերող ճիշտ բանաձևը:

Ուղղանկյունանիստի կողմնային նիստերից մեկի մակերեսի բանաձևը՝

  • 2𝑎𝑏+2𝑎𝑐+2𝑏𝑐
  • 2𝑎𝑏
  • 2⋅(𝑐𝑏+𝑎𝑐)
  • 𝑎𝑐
  • 𝑎𝑏
  1. Որոշիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե խորանարդի կողը 1/23 դմ է:S=6*1/23 *1/23=6/529sm

 

  1. Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը 15 սմ² է, իսկ հիմքերի մակերեսների գումարը՝ 3/7 սմ²:

Որոշիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:s=15+6/7=111/7սմ

 

  1. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 4 սմ է, լայնությունը՝ 8 սմ է, իսկ բարձրությունը՝ 11/17 սմ է: 

Գտիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:s=4x

Sh=2•32=64սմ^2

Sկ= 2(4•1/17+8•1/17)=2•(4/17+8/17)=2•12/17=24/17

Sլ=Sկ+2Sհիմք=24/17+64=24+1088/17=1112/17սմ^2

Ռացիոնալ կողերով ուղղանկյունանիստի ծավալը

Մենք գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյունանիստի (կամ խորանարդի) ծավալը, եթե նրա կողերի երկարությունները բնական թվեր են` 𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐, որտեղ 𝑎,𝑏,𝑐 բնական թվերը ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են:

 

 

Իսկ ինչպե՞ս հաշվել ծավալը, եթե կողերի երկարությունները կոտորակային թվեր են:

Այսպիսով, իմանալով զուգահեռանիստի երեք կողերը՝ չափումները, կարողանում ենք հաշվել ուղղանկյունանիստի ծավալը:

𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐 բանաձևը ճիշտ է ցանկացած 𝑎,𝑏,𝑐 ռացիոնալ կողերով զուգահեռանիստի դեպքում:

Նկատի ունենալով, որ 𝑎⋅𝑏-ն ուղղանկյունանիստի հիմքի մակերեսն է (նայիր առաջին նկարին), իսկ 𝑐-ն՝ բարձրությունը, ապա

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝  𝑉=𝑆հիմք⋅𝑐

Ծավալի չափման միավորները

 

Խնդիրներ

 

1.

 

 

Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 4/9 սմ² է, իսկ բարձրությունը  1/9 սմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

 

  1. Տրված ուղղանկյունանիստում 𝐴𝐾 = 1/17 սմ, իսկ 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսը 4 սմ² է:

 

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

 

 

Որոշիր վերևի ուղղանկյունանիստի ծավալի հաշվման ճիշտ բանաձևը:

 

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝐿𝑀
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝑀𝐶
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐿𝐾⋅𝐴𝐾
  • 𝑉 = 𝑆𝐾𝐿𝑀𝑁⋅𝐴𝐵

 

  1. Հաշվիր խորանարդի ծավալը, եթե նրա կողը 4/17 դմ է:

 

  1. Ուղղանկյունանիստն ունի հետևյալ չափումները՝ 81 դմ, 23 դմ, 3/9 դմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

 

Լրացուցիչ առաջադրանք

𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մեջ 𝑃𝑅 = 7/4 սմ, 𝑄𝑃 = 1/7 սմ:

Հաշվիր 𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մակերեսը:

  1. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 3 սմ է, լայնությունը՝ 7 սմ է, իսկ բարձրությունը՝ 14/31 սմ է: 

Գտիր ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը:

  1. Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 8/11 սմ² է, իսկ բարձրությունը 1/11 սմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:


Posted March 21, 2024 by Եվա Հակոբյան in category մաթեմատիկա 6-9

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*