May 22

իմ օրը

.  Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛ր, աշխատիր ոչինչ բաց չթողնել. Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, որ գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն):

 

ես առտնանում եմ ժամ 7-ին զարտնում իմ ծնողներին համար սուրճ եմ պատրաստում և իմ մեծ եղբայրին նախաճաշ եմ սարքում եմ ես լվացվում եմ նախաճաշում եմ և գնում եմ դպրոց մասնակցում եմ ընթանուր պարապունքի դպրոցում ես անցկացնում եմ 5-6 ժամ գալիս եմ տուն սկսում եմ դասերս անել  հետո ես ճաշում եմ և իմ ընտանիքի համար վաֆլի եմ սարքում մայրիկին եմ օգնում հետո ես գնում եմ իմ սեյնակ և նկարում եմ հետո տանում եմ ման տալու իմ փոքր եղբայրի հետ ֆռանսերեն եմ սովորում և ելի ընթրիք եմ անում և գնում եմ քնելու։

 

Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր։ որ իմ սեյնակ նկարում եմ

առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել։ոչմիբան

 

որ գործերդ ես սիրով անում։խաղում եմ իմ փոքր եղբայրի հետ

 

որպես պարտականություն։սկսում եմ դաս անել

 

May 21

Իմ ընկերուհին

17.  աՏրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):Աննա

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):նա չոլկայով բարի շականակագույն աչքերով

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:բարի ընկերա սեր

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում: նա սիրում է կանաչ խնձոր չի սիրում բանան

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

Աննա նա չոլկայով կարչ շականակագույն մազերով բարի շականակագույն աչքերով ընկերա սեր նա սիրում է կանաչ խնձոր չի սիրում բանան սիրում է կարդալ չի սիրում որ նրան խաբում են  նա ես ու աննան ծանոթացել ենք մանկապարտեզում երբ մենք կարում եինք ձեղնոց ես սարքում եի աղվես ինկ աննան խեզուկ այդ պահից մենք սկսեցինք ընկերուցուն անել 

 

գ) Շարադրություն  վերնագըի’ր:

Իմ ընկերուհին

May 20

Գործնական աշխատանքներ, 6-րդ դասարան

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապաշնորհ, ապրուստ:
-ում վերջածանցը:
Ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում,

2. Բառերը բաժանի՛ր երկու հականիշ խմբերի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

1-ին խումբ:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:


2-րդ խումբ:

Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, սոխուկ, կտրուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ։

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Արծիվ, տկար, հմայիչ, ավարտ, կանաչավուն, ավազան, գորշ, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, հեքիաթային, ամայի, արև, ամբոխ, զվարթ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

1․Անգղ, ցածրվատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:

2.Առասպել, կաղամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:

Պալատական, առյուծ, բժիշկ, բժշկություն, ծառա, արշավ, արշավորդ, դյուցազն, հրաշք, ականջակալ, հրաշամանուկ, կայսրուհի, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Անձնանիշ — բժիշկ,աղախին,չմշկորդ,դյուցազն,կայսր,ժառանգորդ,մարտիկ, դաստակ։

Իրանիշ-բազե,արշավ,ականջ,աքաղաղ:

May 14

Ձնե թագուհի

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է: Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր, և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր, և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին: Գալիս է ձմեռը:

Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ` սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը, և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին, և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային: Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին: Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին: Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին: Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը: Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեկցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է, և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը: Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է, և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը:

Առաջադրանքներ

  • Գրեք դեղինով նշված բառերի հականիշները:

    ստեղծել-փչացնել
    այլանդակ-տգեղ
    զվարճացնել-տխրեցնել
    ծաղրել-փառաբանել
    կոպիտ-քնքուշ
    բղավել-շշնջալ
    կենտրոնական-ծայրամասային
    ճերմակ-սև
    պատասխան-հարց
    հեշտությամբ-դժվարությամբ
    անմեղ-մեղավոր

  • Իրական կյանքում հնարավո՞ր է, որ մարդկանց սիրտը սառուցի նման լինի։ պատասխանը հիմանավորեք։

    Ես կարծում եմ որ իրական կյանքում կյան մարդիկ ովքեր շատ չար են և նրանց սիրտը կարծես սառուց լինի։

  • Ի՞նչը հալեցրեց Կայուսի սառցե սիրտը։

    Գերդայի անմեղ մանկական սիրտը հալեցրեց Կայուսի սիրտը։

  • Բնութագրեք Գրեդային։

    Գրեդան շատ խելացի, ընկրասեր և քաջ էր։

  • Ի՞նչ եք կարծում, եթե աշխարհում չարը չլիներ, մենք կզգայի՞նք բարին, որ ամենուր մեր շուրջն է։

    Եթե աշխարհում չարը չլիներ մարդիկ երբեք չէին ճանաչի բարին։

  • Գտեք նմանություններ, տարբերություններ այս հեքիաթի ու «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիեմ» պատմվածքի միջև․․

    Փոքրիկ սիրտս ու՞մ նվիեմ պատմության հերոսը շատ նման էր Գերդային նա շատ բարի էր և բոլորի համար սրտի մեջ տեղ կար։

May 13

Գործնական քերականություն

1.Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

Որովհետև մեծ հականիշի փոքրն է իսկ այդ նախադասության ամենաշատը մեծ բառի հականիշներն էին։

 

2Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վեր, սար ,գիր, շուն, լուր, սուր։

Վերև, սարք ,գիրգ, շունչ, լուրթ, սուրճ։

 

3.Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

վախեցնել

չափազանցնել

սովորեցնել

 

4. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

 

5. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

ծիրանենի, գարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,  շոգ, ծաղկել, զատկական, մշակել։

 

6.Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը  կորցնել,  արևը խավա- րել, բերանը ծռել, հալից ընկնել, սիրտը վկայել, գիշերը ցերեկ անել, երես դարձնել, սիրտ անել, բկին չոքել:

Սիրտ տալ-քաջալերել, խրախուսել

հոգին առնել-տանջել, սպանել

գլուխը  կորցնել-շփոթվել, մոլորվել

արևը խավարել-աննպաստ պայմանների մեջ ընկնել

բերանը ծռել-ճշմարտություն չասել

հալից ընկնել-մաշվել, հյուծվել

սիրտը վկայել-նախազգացում ունենալ

գիշերը ցերեկ անել-շատ աշխատել

երես դարձնել- հրաժարվել, մոռացության մատնել

սիրտ անել-համարձակվել, խիզախել

բկին չոքել-բռնադատել, ստիպել

May 7

Տեքստային աշխատանք

Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք ենտեքստին համապատասխանումԸնտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Տները կառուցված էին երկաթից:

Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Ծառերը, թփերն ու ծաղիկները կլոր էին:

Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Կենդանիներն շատ մեծ էին:

Ինչպիսի՞ քաղաք էր: Շատ տարօրինակ քաղաք էր:

Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Այնտեղի վատ ուտելիքից:

Մարդիկ ի՞նչ տեսք ունեին: Այնտեղ մարդկանց դեմքերը ծուռ էին:

Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Նրանք ամբողջ օրը քար էին ջարդում:

May 3

Գործնական քերականու թյուն, 6-րդ դասարան

Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ — գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող – գուժկան
ձիերի խումբ — երամակ
հաճելի հոտ — բույր
կովերի խումբ — նախիր
ձկների խումբ — վտառ
մեղուների խումբ — պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:

1Ականջին օղ անել, ահը սիրտն ընկնել, անվանը մուր քսել, անդանակ մորթել, առյուծ կտրել, բռունցք թափ տալ, արձան կտրել, բախտը ժպտալ, բառերը քամուն տալ, բերանը բաց մնալ:

2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել,խիզախանալ, անարգել:

Ականջին օղ անել – մտապահել

Ահը սիրտն ընկնել – երկյուղել

Անվանը մուր քսել – անարգել

Անդանակ մորթել – տանջել

Առյուծ կտրել – խիզախանալ

Բռունցք թափ տալ – սպառնալ

Արձան կտրել – քարանալ

Բախտը ժպտալ – հաջողվել

Բառերը քամուն տալ – շատախոսել

Բերանը բաց մնալ – հիանալ

 

Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ — քառագագաթ
քաղցրաձայն —ցացրաձայն
սահադաշտ-տեսադաշտ
օրագիր-ձեռագիր
ցատկահարթակ-բեմահարթակ
հոռետես– լավատես
գինետուն-հյուրատուն
գործընկեր-դասընկեր

May 3

Առաջադրանքներ։.
Պատմիր քո դպրոցական առաջին օրվա մասին:
ես արաջին գնացի ընթանում պարապունքի ես չգիտեի ուրէ իմ դասարան ես գնացի իմ մանկապարտեզի դասատու մոտ իմք ինձ ուղեղցեց դասարան ես ծանոթացա նոր դասատուների հետ ։                                                

Ինքդ կազմիր առաջադրանքներ պատմվածքի վերաբերյալ։

գրիր անծանոթ բառեր

նշիր քո սիրելի հատված

գրիր այս տեքստի հոմանիշներ

բնութագրիր բոլոր հերոսներին

April 29

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
  3.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

մայրամուտ, կեսգիշեր,տոմսարկղ,թագուհի,եռանկյուն։

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
  2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:
  3. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

1.Տրված բառերի հականիշները գրի´ր: 

Սիրուն-տգեղ

լավ-վատ

մեծ-փոքր

ներքև-վերև

ուշադիր-ան ուշադիր

բարեկամ-ոսող

աղքատ-հարուստ

կուշտ-սոված

դիտավորյալ-պատահական

հիշել-չ հիշել

վառել-հանգցնել

դրական-բացասական

հրաժեշտ տալ-բարևել

հյուսել-արձակել

թույլատրել-արգելել

ընկնել-ելնել

գումարել-հանել

թափթփել-հավագել

պապանձվել-խոսել

գիշեր-առավոտ

ելք-մուտք

ավարտել-սկսել

օգնել-չ օգնել

արագացնել- դանդաղեցնել

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով: 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում.անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքըն է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը  այլ աղմուկի աշխարհ է:

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ: 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրաղտը ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորն հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս գալիս:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

April 25

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Վրջրուն-ձիու ձայն

Երերում-ոչ կայուն
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

 

-Մարան այսօր լավ սնվել ես,-հարցնում էր Հակոբը

Մարանը վրնջում էր։

-Շուտով տուն կգնանք-ասում էր Հակոբը:

Մարանը պոչը թափ էր տալիս և գլուխը շարժում:

-Ուզում ես շատ մնանք:

3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Ես շատ եմ սիրում կենդանիներին, իմ ամենասիրելի կենդանին շունն է, սակայն այս պատմվածքում ձին էլ ինձ շատ դուր եկավ:

5. Ընդգծիր համեմատությունները:

սև էր, ինչպես սև սաթը

Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։