Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:
Թագավորական աթոռ — գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող – գուժկան
ձիերի խումբ — երամակ
հաճելի հոտ — բույր
կովերի խումբ — նախիր
ձկների խումբ — վտառ
մեղուների խումբ — պարս
2.Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:
3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն ու նրա բացատրությունը:
1. Ականջին օղ անել, ահը սիրտն ընկնել, անվանը մուր քսել, անդանակ մորթել, առյուծ կտրել, բռունցք թափ տալ, արձան կտրել, բախտը ժպտալ, բառերը քամուն տալ, բերանը բաց մնալ:
2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել,խիզախանալ, անարգել:
Ականջին օղ անել – մտապահել
Ահը սիրտն ընկնել – երկյուղել
Անվանը մուր քսել – անարգել
Անդանակ մորթել – տանջել
Առյուծ կտրել – խիզախանալ
Բռունցք թափ տալ – սպառնալ
Արձան կտրել – քարանալ
Բախտը ժպտալ – հաջողվել
Բառերը քամուն տալ – շատախոսել
Բերանը բաց մնալ – հիանալ
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:
Բարձրագագաթ — քառագագաթ
քաղցրաձայն —ցացրաձայն
սահադաշտ-տեսադաշտ
օրագիր-ձեռագիր
ցատկահարթակ-բեմահարթակ
հոռետես– լավատես
գինետուն-հյուրատուն
գործընկեր-դասընկեր