November 25

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  1. Ինչո՞ւ է կրթահամալիրը կրում Մխիթար Սեբաստացու անունը.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ  Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։ Մխիթար Սեբաստացին եղել է վանական ծնվել է փետրվարի 7-ին 1676 թվականին, Արևմտյան Հայաստանում: Նա ստեղծել է  Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպությունը։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Ես կարծում եմ որ մեր կրթահամալիրը նույնպես  ունի մեծ ձեռքբերրումներ ուսումնական ոլորտում ։


Posted November 25, 2021 by Եվա Հակոբյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*