December 1

Աղջիկ ու շուն

Կար  մի  աղջիկ ու  մի շունը ։ Շունը  ուզում էր գնալ  բակ,   իսկ  աղջիկ  չէր  ուզում ։ Դուռը  տան  բաց էր  շունը   փախավ  տանից  աղջիկը   տեսնելով վազեց շան հետևից։ Ճանապարհին աղջիկը նկատեց որ մոլորվել են , իսկ իր շունիկը դեռ վազում ու վազում էր։ Հանկարծակի շունը կանգ առավ իր դիմաց դուրս էր եկել մի ուրիշ շուն։ Աղջկան թվաց թե գայլ է սակայն շունիկները սկսեցին խաղալ այդ ժամանակ աղջիկը մի փոքր հանգստացավ։ Արդեն մութը ընկնում էր և աղջիկը մոտեցավ շանը սկսեց աղաչել որ  տան ճանապարհը  գտնի։ Բարեբախտաբար շունիկը հոտոտելով շատ շուտ գտավ տան ճանապարհը և աղջիկը տեսնելով ծանոթ ծառերն ու ծաղիկները շատ ուրախացավ։ Տուն հասնելուն պես նրանք շատ սոված էին և միանգամից վաղեցին հացի կողմ։