October 9

Առաջադրանքներ

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Առակի իմաստը այն է որ ամեն կենդանի պիտի իր ձայնը ունենա և պետք չի  նմանվել ուրիշին։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Գլխիցդ բարձր չես թռնի։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Խորհուրդ եմ տալիս որ  նապաստակը չճվա, այդ դեպքում աղվեսը իրեն չէր ուտի։